411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՖԱՖ - Ռուբեն Հայրապետյան հակամարտությունը թեժանում է

16:18
09 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9  նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/ «ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ» ի պատասխան FAF –ի պահանջների` հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Նոյեմբերի 8-ին երկրպագուների First Armenian Front շարժումը (FAF) հայտարարել էր, որ մտադիր է երթ կազմակերպել դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենք` ՀՖՖ–ի նախագահից պահաջնելով բացատրություններ ազգային հավաքականի անհաջող խաղի կապակցությամբ:

Հայ երկրպագուները բացատրություններ են պահանջում ՀՖՖ–ից հավաքականի անհաջող խաղի կապակցությամբ>>

«ՖԱՖ կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում: Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին: Նրանք միշտ և հատկապես հավաքականի համար վճռորոշ պահերին մեր ազգային հավաքականի հետ են և մենք ամեն ինչ անելու ենք որ մեր հավաքականը վերագտնի իրեն արժանի խաղը»,-սաված է ՀՖՖ նախագահի պատասխան-հայտարարությունում :

Հիշեցնենք, որ FAF–ի ակտիվիստները հայտարարել էին, թե «մինչև նոյեմբերի 16-ը ՀՖՖ-ի կողմից պատասխան չլինելու դեպքում ՖԱՖ-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից կիրականացնի երկրպագուների երթ դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պատասխան իմանալու և տեր կանգնելու ներկայացված պահանջներին»։

Ի պատասխան FAF–ի հայտարարության` ՀՖՖ-ը նախագահը զարմանք է արտահայտել, որ պահանջատիրությունը կապված է Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: «Ես կարծում էի, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական հակումներ կարող է ունենալ օրինակ, ասենք Իտալիայի ազգային հավաքականի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ: Բոլորն են հիշում, թե ինչ ջերմությամբ ու մտահոգությամբ էին նրանք երկրպագում օրինակ Իտալիայի ազգային հավաքականին: Ընդհանրապես ՖԱՖ կոչվող խմբակը մինի շոուներ կազմակերպելու մեծ փորձ ունի, բայց Հայաստանի ազգային հավաքականի համար վճռորոշ պահերին օտար երկրների հավաքականներին երկրպագելու մասով».-ասված է հայտարարությունում:

Եվ, որպես եզրահանգում ՀՖՖ նախագահն ընդծել է.«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ես անձամբ բազմիցս ենք արտահայտել մեր երախտագիտությունը մեր հավատարիմ հարյուր հազարավոր երկրպագուներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ազգային հավաքականը նրանց վերադարձնի իրենց նվիրումը: Հայաստանում և արտերկրում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց նաև շնորհակալ ենք իրենց աշխատանքի, դիտողությունների և խորհուրդների համար: Որևէ խմբակի իրավունք չի տրված խոսել ազգային հավաքականի բոլոր երկրպագուների անունից»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում