Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը 5 թանկարժեք ավտոմեքենա ունի. ԶԼՄ
21.06.2016,
13:05
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը։
Փաստաթղթի համաձայն, Վարդանյանը նախորդ տարի ավելի քան 173 հազար դոլարով բնակարան է գնել։ Ինչպես նշվում է պարբերականում, 2015 թվականին նա 200 հազար դոլար փոխառություն է տվել, որից 173 հազարը նույն տարում հետ է ստացել:
Վարդանյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 3.35 մլն դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 3.35 մլն դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար, նշվում է հրապարակման մեջ։
Թերթի տվյալներով, նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ Վարդանյանը որպես շարժական գույք հայտարարագրել է 5 ավտոմեքենա (Ford e 150, Lexus GX 470, Ford Excursion V10 6.8 L, Ford Aerostar 3.0 EFI6 XL և 1 Mercedes-benz 500 S)»։ -0-