«Թող պետությունը վճարի». Ծառուկյանը հայտնել է, թե ինչու չի վճարում աշխատողներին արտակարգ դրության ժամանակ (ՎԻԴԵՈ)

23.03.2020, 15:53
«Թող պետությունը վճարի». Ծառուկյանը հայտնել է, թե ինչու չի վարձատրում աշխատողներին արտակարգ դրության ժամանակ. ՎԻԴԵՈ
«Թող պետությունը վճարի». Ծառուկյանը հայտնել է, թե ինչու չի վճարում աշխատողներին արտակարգ դրության ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, հայ խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանը լրագրողներին բացատրել է, թե ինչու ինքը աշխատավարձ չի վճարում իր՝ արտակարգ դրությունից տուժած ձեռնարկությունների աշխատակիցներին։

«Արտակարգ դրություն է հայտարարվել, որին մենք ամբողջությամբ ենթարկվում ենք։ Եթե ես իրավասություն ունենայի, այնպես կանեի, որ ամեն ինչ լիներ ինչպես Բելառուսում․ դա միակ երկիրն է, որտեղ բոլոր գործարանները, բոլոր շուկաներն աշխատում են, օդանավակայանը բաց է»,- ասել է նա երկուշաբթի լրագրողներին։

Նա նշել է, որ հիմա ամբողջ աշխարհում ճգնաժամ է, և եթե Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, ապա իր ձեռնարկությունները պետք չաշխքտեն։

Այն հարցին, թե արդյոք նա աշխատավարձ է վճարում իր աշխատողներին, Ծառուկյանը բացասական է պատասխանել։
«Ինչո՞ւ ես պետք է վճարեմ։ Պետությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ռեժիմ սահմանել, ինքն էլ պետք է վճարի բոլոր նրանց, ովքեր չեն աշխատում»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ ՝ երկրում արտակարգ դրության ռեժիմում գործատուների և աշխատողների միջև փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով: Օրինագիծը, մասնավորապես, կարգավորում է այն ընկերությունների աշխատողներին վճարումների հարցերը, որոնք այս իրավիճակում ստիպված են անգործ մնալ:

Արտակարգ դրության ռեժիմ

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը գործում է արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այդ պատճառով երկրում չեն գործում մանկապարտեզները, դպրոցները, ուսումնական բոլոր հաստատությունները, բուհերը, ինչպես նաև փակ են բոլոր մշակութային հաստատությունները։ Բացի այդ, պետական կազմակերպություններն ու բազմաթիվ մասնավոր ընկերություններ հնարավորինս կազմակերպում են իրենց աշխատանքը հեռահար։–0–