Տեխնիկական խափանումների պատճառով ուշացած չվերթը մեկնել է Երևանից Մոկսվա. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
18:05
12 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Տեխնիկական խափանումների պատճառով UTair ավիաընկերության ուշացած չվերթը մեկնել է Երևանից Մոսկվա (Վնուկովո օդանավակայան), «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Երևան–Մոսկվա պլանային չվերթը չի իրականացվել օդանավի տեխնիկական խնդիրների պատճառներով։ Boeing 737 օդանավը պետք է մեկներ Երևանից օգոստոսի 12–ին, տեղական ժամանակով 07։05–ին։
Օրեր առաջ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա–Երևան չվերթի հետ` տեխնիկական պատճառներով ինքնաթիռն ընդհատել է թռիչքը Շերեմետևոյում և վերադարձել կայանատեղի։ -0-
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը