Քիչ-քիչ բայց վստահ ընթացքի մեջ ենք, առաջ Աստված. Գոռ Հակոբյանի կինը Գերմանիայից լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)

21.03.2026, 12:37
Դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնել է Գերմանիա՝ որդու բուժման նպատակով ՖՈՏՈ
Քիչ-քիչ բայց վստահ ընթացքի մեջ ենք, առաջ Աստված. Գոռ Հակոբյանի կինը Գերմանիայից լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնել է Գերմանիա՝ որդու բուժման նպատակով։

Գոռ Հակոբյանի կինը Գերմանիայից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով

«Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի և քաղաքի հետ …
Քիչ-քիչ բայց վստահ ընթացքի մեջ ենք… Առաջ Աստված»,- Instagram-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ մարտի 18-ին Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնել է Գերմանիա՝ որդու՝ Ֆելիքսի բուժման նպատակով։

Երեխայի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա' քաղցկեղի հազվադեպ տեսակ։ Գոռը դրամահավաք էր կազմակերպել երեխայի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար։

Երկու օրում բուժման համար անհրաժեշտ ողջ գումարը հավաքվել էր։