Մեղմ դետոքս հայկական ձևով. մածուն և յոգուրտներ՝ դիետաների փոխարեն

07.01.2026, 15:58
Ամանորյա խնջույքներից հետո, որոնք լի են յուղոտ կերակուրներով, քաղցրավենիքով և ուշ երեկոյան ընթրիքներով, օրգանիզմը հաճախ տալիս է միանգամայն արդարացի ազդանշաններ՝ ծանրություն, հոգնածություն, մարսողության դանդաղում, ավելորդ քաշ և այտուցներ
Մեղմ դետոքս հայկական ձևով. մածուն և յոգուրտներ՝ դիետաների փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ամանորյա խնջույքներից հետո, որոնք լի են յուղոտ կերակուրներով, քաղցրավենիքով և ուշ երեկոյան ընթրիքներով, օրգանիզմը հաճախ տալիս է միանգամայն արդարացի ազդանշաններ՝ ծանրություն, հոգնածություն, մարսողության դանդաղում, ավելորդ քաշ և այտուցներ։ Նման պահերին պարտադիր չէ դիմել խիստ դիետաների. շատ ավելի արդյունավետ է մեղմորեն «թարմացնել» սննդակարգը՝ վերադառնալով պարզ մթերքների։ Ամենաբնական տարբերակներից մեկը կաթնաթթվային մթերքն է, մասնավորապես՝ բնական յոգուրտները և մածունը։

Ինչո՞ւ հենց մածուն

Еремян

Մածունը հայկական խոհանոցի կարևոր մթերքներից մեկն է, որն ավանդաբար ընկալվում է ոչ թե որպես «դիետիկ թրենդ», այլ որպես ամենօրյա սննդակարգի մշակույթի մաս։ Այն իսկական «սուպերֆուդ» է և հաճախ երկարակյացների սննդակարգի բաղկացուցիչ մասն է համարվում։ Մածունը հեշտությամբ է յուրացվում, պահպանում է աղիքային միկրոֆլորան և օգնում է օրգանիզմին վերականգնվել սննդային ծանրաբեռնվածությունից հետո։ Ի տարբերություն հավելումներով քաղցր յոգուրտների՝ դասական մածունը ծանրաբեռնված չէ ավելորդ շաքարով և բուրավետիչներով։

Բացի այդ, կաթնաթթվային մթերքները տալիս են հագեցվածության զգացում, բայց ոչ ծանրության. հենց այն, ինչ անհրաժեշտ է տոներից հետո առաջին օրերին։

Յոգուրտները՝ որպես թեթև սննդակարգի հիմք

Еремян

Բնական յոգուրտները, օրինակ, հունականը՝ առանց շաքարի և հավելումների, հիանալի հիմք են հետտոնական սննդակարգի համար։ Դրանք հարմար է համադրել թարմ մրգերի կամ հատապտուղների, ընկուզեղենի և սերմերի, եփած խնձորի կամ տանձի, ինչպես նաև վարսակի փաթիլների կամ թեփի հետ։

Նման սննդակարգը թույլ է տալիս քաղցի զգացում չունենալ, բայց միևնույն ժամանակ օգնում է նվազեցնել սննդի կալորիականությունը և վերականգնել թեթևության զգացողությունը։

Որակը նշանակություն ունի

Еремян

«Դետոքսի» շրջանում առանձնապես կարևոր է ուշադրություն դարձնել մթերքի բաղադրությանը։ Բաղադրիչների նվազագույն քանակը, անարատ կաթը, շաքարի և կայունացուցիչների բացակայությունը հենց այն հատկանիշներն են, որոնք մածունն ու յոգուրտները դարձնում են օգտակար, այլ ոչ թե պարզապես «նորաձև»։

Այս համատեքստում չի կարելի չնշել տեղական արտադրողներին, որոնք շեշտը դնում են մաքուր բաղադրության և ավանդական տեխնոլոգիաների վրա։ Օրինակ՝ «Երեմյան» կաթնամթերքի գործարանի արտադրանքը լավ ընտրություն է։ Սա Հայաստանում միակ ընկերությունն է, որն արտադրության մեջ օգտագործում է բացառապես սեփական ֆերմաների կաթը, որը գործարան է հասնում ամբողջությամբ փակ շղթայով։ Սա նշանակում է, որ կթից անմիջապես հետո կաթը, չշփվելով օդի հետ, անցնում է զտման փուլ և հատուկ փակ սառնարան-կաթնատարներով տեղափոխվում գործարան։

Մեղմ դետոքս՝ առանց սթրեսի

Еремян

Կարևոր է հիշել. դետոքսը պատիժ չէ օրգանիզմի համար, այլ հոգատարություն նրա հանդեպ։ Մի քանի օր շեշտը դնելով մածունի, յոգուրտների, ջրի և պարզ ուտեստների վրա՝ օգնում է.

- նվազեցնել մարսողության ծանրաբեռնվածությունը,

-վերականգնել սննդի սովորական ռեժիմը

- մեղմորեն դուրս գալ տոնական «մարաթոնից»։

Երբեմն «մաքրվելու» լավագույն միջոցը պարզապես վերադարձն է այն ամենին, ինչը դարեր շարունակ եղել է հայկական սննդակարգի մշակույթի մաս։ Մածունը և բնական յոգուրտները հենց այդ շարքից են՝ հանգիստ, հարազատ և իսկապես օգտակար։