Մեդիափորձագետը հայտնել է հայ օգտատերերի մոտ Facebook-ի տարօրինակ խափանման մասին (ՖՈՏՈ)

27.08.2020, 17:43
Հայ փորձագետը հայտնել է, որ Facebook-յան խափանումը միայն հայաստանյան օգտատերերի մոտ է առկա․ ՖՈՏՈ
Մեդիափորձագետը հայտնել է հայ օգտատերերի մոտ Facebook-ի տարօրինակ խափանման մասին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Facebook-ում շատերի մոտ նյութերը երևում են նույն լուսանկարով, այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է հայ մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Загружается новость ... "Лево"
«Շատերի մոտ էս պահին Ֆեյսբուքի էջերի նյութերը բոլորը էս նկարով են գալիս։ Սա ձեզանից չէ, դուք հարձակման չեք ենթարկվել, չեք վարակվել, դիմակը չհագնելուց չէ, ախտահանվել պետք չէ։ Ֆեյսբուքի ներքին խնդիր է։ Կարող է զուտ տեխնիկական, օրինակ, քեշավորման համակարգն ա թռել։ Կամ, իսկապես, հաքերների գորն է»,- գրել է նա։

Ավելի ուշ փորձագետը հայտնել է, որ ոչ բոլոր հայաստանյան օպերատորների հետ է այդպես։

«Ենթադրում եմ, որ Հայաստանի քեշերից հետ ա խնդիրը։ Դրսերում էլ չկա խնդիրը»,- գրել է Մարտիրոսյանը։-0-