Դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
26.06.2026,
10:35
Միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։
Այս մասին «Նովոստի Արմենիա»-ին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է, և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար ԿԸՀ-ի համաձայնությունը պարտադիր է:

