Լույս աշխարհ է եկել ըմբիշ Վազգեն Թևանյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
24.03.2026,
10:50
Ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել է, որ ծնվել է Վազգեն Թևանյանի առաջնեկը. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Ըմբշամարտի ֆեդերացիան սոցցանցի իր պաշտոնական էջում հայտնել է, որ ծնվել է ըմբիշՎազգեն Թևանյանի առաջնեկը։
«Լույս աշխարհ է եկել Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանի առաջնեկը՝ Աբիան»,-նշվել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Վազգեն Թևանյանը ազատ ոճի ըմբշամարտի 2018 թվականի Հայաստանի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, ինչպես նաև նույն տարվա աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մենդալակիր։ Նա նաև 2025թ.-ի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է ։


