432.8
4.09
410.12
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Կորոնավիրուսից վտանգավորը խուճապն է». սթափեցնող վիճակագրություն և խորհուրդներ բժշկից (ՎԻԴԵՈ)

23:08
01 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի-Արմենիա/. Բժիշկ Արմեն Աստվածատրյանը ներկայացրել է նոր կորոնավիրուսով և սովորական վիրուսներով հիվանդացության համեմատական վերլուծությունն ու տվել խորհուրդներ՝ ինչպես չվարակվել:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 32 մարդ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի ուշ հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածի, ինչպես նաև Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող մարդկանց վիճակը լավ է: 

«Մենք ականատես ենք ամենավտանգավոր բանի, շատ ավելի վտանգավոր, քան կորոնավիրուսը, որը կոչվում է խուճապ»,- նշել է բժիշկը՝ խոսելով Երևանի խանութներում և դեղատներում տիրող խուճապի մասին:

Արմեն Աստվածատրյանի գնահատմամբ, խուճապի մեղավորը մեդիայի համակարգն է, որ ստեղծված է ողջ աշխարհում: Մեղավոր են այն լրագրողները, ովքեր լուսաբանում են, իր մեկնաբանմամբ, «մութաբանում» այդ թեման:

Բժիշկը թվերով ներկայացրել է կորոնավիրուսով վարակման համաշխարհային վիճակագրությունը՝ բացատրելու համար, որ վիրուսի հետ կապված վախերը և խուճապը, մեղմ ասած, զավեշտալի են:

 ««Lancet» անգլալեզու ամսագրի տվյալներով, այսօրվա օրով, հիշեցնում եմ, որ դեկտեմբերին ի հայտ եկան առաջին դեպքերը, կորոնավիրուսով վարակված ընդհանուր մարդկանց թիվը կազմել է 86 987 մարդ: Այդ քանակությունից 2979 մարդ մահացել է, իսկ լրիվ ապաքինվել է 42 596 մարդ: Այսինքն, 52%-ից ավելին ապաքինվել են»,- բացատրել է բժիշկը:  

Նա նշել է, որ հիվանդանոցային մահացությունը կազմել է 2%:

«Եվ այս հիվանդության համար համաշխարհային հիստերիա է սկսվել, խուճապ, որը ես համարում եմ, պարզապես, աբսուրդ: Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը մի քանի անգամ հայտարարել է, որ պանդեմիա (համավարակ) չկա, խուճապի մատնվելու պատճառ չկա»,- ընդգծել է նա:

Բժիշկը հիշեցրել է, որ ԱՀԿ-ի տվյալների համաձայն, անցած տարի գրիպի պատճառով աշխարհում մահացել է 650 հազ. մարդ, իսկ կորի (կարմրուկի)` 150 հազ. մարդ: Նա նշել է, որ կան վտանգի գոտիներ, որ կապ ունեն տարիքի հետ:

«Հիվանդանում են հիմնականում 30-ից հետո, իսկ վտանգավոր զոնան՝ 60 տարեկանից հետո է, և այն մարդիկ, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, հիպերտոնիկ հիվանդություններ, ծխում են»,- նշել է նա:

«Եթե օգտվում եք քաղաքացիական տրանսպորտից, առանց բժշկական դիմակի վտանգավոր է, մանավանդ սա վերաբերում է խրոնիկ հիվանդություն ունեցողներին, ծխողները թող օգտագործեն, կամ ովքեր որևէ մրսածություն ունեն: Հասկանալի է, որ բժշկական դիմակը չի տալիս 100% պաշտպանություն: Եթե ստացվել է, որ դիմակ չունեք, մի գնեք այն 5 հազ դրամով, աշխատեք քթով շնչել: Ընդհանրապես քթով շնչելու պարագայում, հիվանդանալու ռիսկերը շատ չնչին են»,- նշել է բժիշկը:

Նա խորհուրդ է տվել հետևել հիգիենայի կանոններին, հաճախակի սապոնաջրով լվացվել:

«Վախենալ պետք չէ, հիշեք, որ մայիս ամսին դուք հիշելու եք COVID-ի մասին, ինչպես հիմա հիշում եք Էբոլան»,- եզրափակել է բժիշկը: -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է