Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում. ՈւՂԻՂ
01.03.2020,
12:24
Թորոսյանը հաստատեց, որ կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում. ՈւՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացվել են կորոնավիրուսի կասկածով 32 քաղաքացի։
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«32 քաղաքացի մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Հորդորում եմ քաղաքացիներին չխանգարել մեր աշխատանքներին», – նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր գիշերը Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի, ով փետրվարի 28–ին հատուկ չվերթով ժամանել է Իրանից։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Թեհրանից ժամանած օդանավի մեջ եղել են ՀՀ քաղաքացիներ և չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։
Նրա խոսքով, Թեհրանում և օդանավի մեջ բոլորը ուղևորները եղել են դիմակներով, օդանավից և օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։–0–