Կառավարությունում մշակվել է նոր հեռախոսային հավելված, որը կօգնի որոշել առողջական վիճակը (ՎԻԴԵՈ)

24.03.2020, 21:17
Կառավարությունում մշակվել է նոր հեռախոսային հավելված, որը կօգնի որոշել քաղաքացիների առողջական վիճակը․ Ավինյանը մանրամասներ է ներկայացրել․ ՎԻԴԵՈ
Կառավարությունում մշակվել է նոր հեռախոսային հավելված, որը կօգնի որոշել առողջական վիճակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ խոսել է նոր գործիքների մասին, որ կիրառվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման գործընթացում։

Այդ գործիքներից մեկը մի նոր հեռախոսային հավելված է։ Այն կարելի է ներբեռնել ac19.am կայքը։
  
Հավելվածը Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար է։ Դրա ամենակարևոր ֆունկցիան մի հարցաշար է, որը հնարավորություն կտա ստանալ հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ձեր առողջության վերաբերյալ։

«Հարցաշարի հարցերին պատասխանելուց հետո մեր համաճարակաբանները կվերլուծեն տվյալները և՝ անհրաժեշտության դեպքում կապ կհաստատեն ձեզ հետ»,- ասաց Ավինյանը։

Նա նաև նշեց, որ հավելվածը մի քանի օրից հասանելի կլինի iOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների՝ iPhone-ների համար։-0-