IDeA հիմնադրամը կօգնի հալեպահայերին տեղափոխվել Հայաստան
08.10.2016,
18:44
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը ֆինանսական աջակցություն կցուցաբերի հալեպահայերին՝ Հայաստան տեղափոխվելու համար:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը ֆինանսական աջակցություն կցուցաբերի հալեպահայերին՝ Հայաստան տեղափոխվելու համար, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Այսօր սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ տարածած հաղորդագրությունում հիմնադրամն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում, մասնավորապես, Հալեպում շարունակվող բռնության վերաբերյալ, նշելով, որ կառույցը հավատարիմ է Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակին:
«Մենք քաջատեղյակ ենք` ինչ է կատարվում մեր շուրջը եւ աշխարհում ու կրում ենք պատասխանատվություն` մասնակից դառնալու ցավն ու տառապանքը հնարավորինս մեղմելու գործին` որտեղ հնարավոր է»,- ասվում է հաղորդման մեջ:
Հիմնադրամն ընգդծում է, որ պարտավորություն է զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Միաժամանակ, այն աշխատում է Հայաստանի կառավարության հետ, որ Հայաստան ժամանողները ստանան անհրաժեշտ հիմնական պետական աջակցություն, որպեսզի կարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում:
«Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների եւ անհատների հետ: Պետք է գործել հենց հիմա: Ցավում ենք եւ մտահոգված ենք ռազմական գոտում գտնվող մարդկանց համար:Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց»,- ասվում է հայտարարության մեջ:
Իրավիճակի սրում Սիրիայում. 8 զոհ և 11 վիրավոր հայերի շրջանում>>
Սիրիահայերին օգնելու հարցում IDeA հիմնադրամին են միացել նաև մի քանի մասնավոր հիմնադրամներ:
«Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հալեպահայերն էին հայությանն առաջինը փրկության ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկության կարիքը», - հատուկ ընդգծում են հիմնադրամից:
Սիրիայից Հայաստան ներգաղթած 20 հազար մարդուց հիմա երկրում բնակվում է 17 հազարը, որոնցից 5 հազարն ունեն մշտական աշխատանք: Հայաստանի բուհերում և դպրոցներում ուսում են ստանում շուրջ հազար սիրիահայեր: -0-