Եթե դիմակի հետ կապված փոփոխություն լինի անելու, մենք առաջինը դա կշտապենք հայտարարել ու անել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

24.07.2020, 12:41
Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժվող դեպքերի թիվը 10 հազարից ցածր է․ Փաշինյան․ ՎԻԴԵՈ
Եթե դիմակի հետ կապված փոփոխություն լինի անելու, մենք առաջինը դա կշտապենք հայտարարել ու անել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման փուլ, այլ աշնանը հնարավոր երկրորդ ալիքին կարող ենք ավելի լավ դիմանալ: Այս մասին այսօր Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժվող դեպքերի թիվը 10 հազարից ցածր է:

Загружается новость ... "Лево"
«Այս լուրերի ֆոնին կրկին ակտիվացել է այն հակա-հակահակահամաճրակային PR արշավը, և ես տեսնում եմ, որ նորից հակադիմակային շարժումներ են սկսվում և այլն։ Մենք տեմպի որոշակի անկում ունենք, որովհետեւ պահպանվում են հակահամաճարակային պայմանները, որտեղ առանցքայինը դիմակ կրելն է: Բոլորիս համար էլ տհաճ է դիմակ կրելը,. Բայց ակնհայտ է, որ այս դինամիկան ունենք հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն պահպանելու շնորհիվ»,- ասաց նա։

Փաշինյանը հայտնեց, որ մեկնաբանություններ կան, որ տաք եղանակը ևս դեր ունի, բայց իրենք հունիսի սկզբին հետևել ենայն երկրներին, որտեղ ջերմաստիճանը 35-40 էր, բայց այնտեղ վիրուսը ալիքաձև ծավալվել է:

«Կոչ եմ անում տուրք չտաք այդ անպատասխանատու հայտարարություններին. դիմակի կրումը հակահամաճարակային պրոցեսում ունի անկյունաքարային նշանակություն: Մեր նպատակն է, որ աշնանը համաշխարհային մասշտաբով ավելի պատրաստ լինեն հնարավոր երկրորդ ալիքին»,- ասաց նա։
Նա հիշեցրեց, որ 700-ից ավելի մարդ է մահացել կորոնավիրուսից, ինչը սարսափելի թիվ է:
«Եթե դիմակի հետ կապված փոփոխություն լինի անելու, մենք առաջինը դա կշտապենք հայտարարել ու անել: Ուզում եմ վստահեցնել, որ մենք կանոնների բոլոր թուլացումները, որոնք այդ պահին հնարավոր են եղել, մենք արել ենք: Եթե չենք անում, ուրեմն դա այս պահին խելամիտ չի կամ հնարավոր չի անել: Ընդ որում, այս կայունությունը ոչ մի բան չի ասում, կարող է վաղը նորից թվերն աճեն եւ դառնան շատ մեծ: Այսօր էլ փոքր թիվ չի, 451 է այսօր եղել: Այնպես որ, եկեք այս անհարմարությունները մի փոքր երկար պահենք, բայց դուրս գալիս այնպես դուրս գանք, որ իսկապես դուրս գանք, ոչ թե իմիտացիա լինի»:-0-