Ե՞րբ կսկսի գործել հասարակական տրանսպորտը․ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը խոսել է հանրային տրանսպորտի սահմանափակումների մասին։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ մայսի 4-ից հանվելու են ՀՀ տարածքում գործող տնտեսական գործունեության սահմանափակումները։
Լրագրողների այն հարցին թե ինչպես են քաղաքացիները տեղափոխվելու մայիսի 4-ից մեծ թվով սահմանափակումների հանելուց հետո փոոխնախարարը պատասխանել է․
Նա ընդգծել է, որ այս փուլում սահմանափակված է մնում հանրային տրանսպորտը, քանի որ այն կորոնավիրուսի վարակի տարածման առումեվ, տնտեսական գործունեության շատ բարձր ռիսկային տեսակ է, որի միջոցով, շատ արագ կերպով կարող է տարածել վարակը։
«Մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել համավարակի տարածման շղթան կոտրելու վրա»,- ասել է Սիմոնյանը։-0-