414.47
5.17
388.44
+10
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է մայիսի 4-ից հանվող սահմանափակումները (ՎԻԴԵՈ)

15:12
01 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց ՀՀ տարածքում գործող սահմանափակումների փորոխությունների փաթեթը, որը ուժի մեջ կմտնի ս․թ․ մայիսի 4-ից։

«Մասնավորոպես իրականացված աշխատանքների արդյունքում որոշում է կայացվելու, որ հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Միաժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը։ Դա պայմանավորված է նրանով, որ կան որոշակի ռիսկային մոտեցումեր համավարակի տարածման հետ կապված»,- ասաց նա Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս փաթեթի շրջանակում հանվում են գրեթե բոլոր սահմանափակումները, մնում են որոշ սահմանափակումներ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ։ Մասնավորապես դրանք վերաբերելու են մանրածախ և մեծածախ առևտրին։

Загружается новость ... "Лево"

«Սահմանափակումները պահպանվելու են մանրածախ վաճառքի ոլորտում․ մոլերը և հանրախանութները փակ են լինելու։ Կգործեն միայն դրանց տարածքում գործող պարենային խանութները, դեղատները,, ինչպես նաև կգործեն գյուղատնտեսական արտադրատեսակների մասով շուկաները։ Բացվելու են նաև մշակող արդյունաբերության բոլոր տեսակները․ կբացվի տեքստիլի, կահույքի արտադրությունը, կոշիկի, պոլիգրաֆիական և այլ ենթաոլորտներ»,- ասաց փոխնախարարը։

Հանրային սննդի ոլորտում կաշխատեն այն ռեստորանները, սրճարանները և բարերը, որոնք ունեն բացօթյա տարածք։ Փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։

Սիմոնյանի խոսքով՝ սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի, բացառապես, պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ, սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը։

Մայիսի 4-ից կթույլատրվի նաև անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը։

Փոխնախարարը նշել է, որ թույլատրված ոլորտների համար կլինեն հատուկ ուղեցույցներ և սանիտարահիգիենիկ կանոններ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում