ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահական համակարգը իր բնականոն ռեժիմի մեջ է: Սակայն ինֆեկցիոն համակարգը լրացուցիչ հրահանգավորվել է, թե ինչ պետք է անել այս հիվանդությունով հիվանդ հայտնաբերելու դեպքում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Загружается новость ... "Лево"
«Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»,- ընգծել է նա:
Նախարարը հայտնել է նախնական որոշման մասին, որ այս հիվանդությամբ հաստատված դեպքերի ծանրությունից կախված՝ հիվանդության վարումը կատարվելու է ինֆեկցիոն ծառայություններում, անհրաժեշտության դեպքում ավելի կլայնացվեն ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկը և հզորությունները:
Նա նշել է, որ պատրաստվել է դեղերի շրջանակ, որ կարող են ազդել, պատրաստել են բուժման պրոտոկոլ, որը անհրաժեշտության դեպքում կկիրառվի:
«Ախտահարվում են այն մարդիկ, ովքեր ի սկզբանե ունեն ծանր հիվանդություններ, և ցանկալի է, որ այդպիսի մարդիկ իզոլացվեն»,- նշել է նա:
Անդրադառնալով լուրերին, թե այսօր «Արմենիա» ԲԿ-ից մի քաղաքացու կորոնավիրուսի կասկածով տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կենտրոն, Թորոսյանն ասաց, թե հիվանդը կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել:
Թորոսյանն ընդգծել է, որ մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չի եղել՝ նշելով, որ «բացի կլինիկական ախտանշաններ հայտնաբերելը և սահմանային անցակետերում ջերմություն չափելը, այլ էֆեկտիվ միջոցառում պարզապես չկա»:
«Այս պահին հավելյալ սահմանափակող միջացառումների կարիք ՀՀ-ում չկա և խուճապի մատնվելու կարիք էլ չկա»,- նշել է նախարարը: -0-