437.27
4.41
404.32
+4
Եղանակը Երևանում
Հայ

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է ավելի կործանարար լինել. ԱՀԿ

17:15
03 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհում գոյություն ունի բացահայտ վտանգ COVID-19-ի կրկնակի բռնկման, որը կարող է ավելի կործանարար լինել: Այս մասին ռուսալեզու ԶԼՄ-ների համար COVID-19-ի հարցերով առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Քլյուգեն: 

Загружается новость ... "Лево"

ԱՀԿ-ն մարտի 11-ին նոր կորոնավիրուսային COVID-19-ը վարակի բռնկումը համավարակ է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով, աշխարհում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է վարակի 6,1 մլն. դեպք, ավելի քան 376 հազ. մարդ մահացել է:

«Երկրորդ ալիքն անխուսափելի չէ: Սակայն ավելի մեծ թվով երկրներ հանում են սահմանափակումները: Եթե չկանխենք այդ բռնկումները, ապա երկրորդ ալիքը կարող է վրա հասնել, և այն կարող է ավելի կործանարար լինել»,- նշել է Քլյուգեն:

Նրա խոսքով, կառավարություններին անհրաժեշտ է շատ զգուշությամբ հանել սահմանափակումները և մշտապես հետևել իրավիճակին, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա:

«Ներկա պահին եվրոպական տարածաշրջանը հաշվարկում է COVID-19-ի ավելի քան 2,2 մլն դեպք, մահացել է ավելի քան 181 հազ. մարդ: Չնայած այն բանին, որ դեպքերի ամենօրյա թիվը կիսով չափ կրճատվել է ապրիլի համեմատ, վտանգը մեծ է մնում»,- նշել է նա:

Ինչպես նշել է Քլյուգեն, համավարակի առաջին ալիքից հետո պարզ է դարձել, թե դրա կանխարգելմանն ուղղված որ միջոցառումներն են ավելի արդյունավետ, կառավարություններն ինչը պետք է հաշվի առնեն:

«Լավ լուրն այն է, որ առաջին ալիքից հետո մենք շատ բան սովորեցինք: Եթե նոր ալիքի բռնկում լինի, ապա մենք ավելի լավ պատրաստված կլինենք, ավելի լավ կհասկանանք վարակը, որ միջոցառումներ են արդյունավետ և ինչպես պատրաստվենք»,- հայտնել է նա:

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին