633.77
7.03
522.27
+42
Եղանակը Երևանում
Հայ

ANCA-ն պահանջում է դատապարտել հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա կատարած հարձակումը

15:17
04 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն պահանջում է ԱՄՆ-ի իշխանություններից դատապարտել թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա կատարած հարձակումը, հաղորդում է Horizonweekly կանադական օնլայն պարբերականը։

Երկուշաբթի համացանցում հայտնվել է թուրքական խորհրդարանում տեղի ունեցած քաշքշուկի տեսանյութը: Կադրերում երևում է, որ Փայլանը (ով ավելի վաղ ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ) պաշտպանվում է իր վրա հարձակվող պատգամավորներից` մինչև նրան օգնության են հասնում իր համակուսակիցները (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն):

ԱՀԱԿ-ում հիշեցրել են Հրանտ Դինքի ողբերգական ճակատագրի մասին, որին ևս, չնայած կազմակերպության բոլոր կոչերին, ամերիկյան վարչակազմը չի օժանդակել: «Եվ միայն Դինքի սպանությունից հետո է ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարություն արել` դատապարտելով սպանությունը, որը նա չի կանխարգելել», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Եկե´ք այնպես անենք, որ նման ճակատագիր չունենա նաև ճշմարտություն փնտրող և խաղաղապահ Գարո Փայլանը, ով արժանի է օժանդակության, այլ ոչ թե ամերիկացի ազգի ընտրված ներկայացուցիչների լռությանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (Hrant Dink) սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամաստի կողմից ՝ Ստամբուլում, իր գրասենյակի մոտ: Սամաստը ձերբակալվել է սպանությունից մեկ օր անց և 2011 թ.-ին դատապարտվել 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Դինքի սպանությունը մեծ ռեզոնանս առաջացրեց Թուրքիայում: Նրա հուղարկավորման արարողությունը վերածվել էր բազմահազարանոց ցույցի, որին մասնակցել են մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:35
12 Մայիսի 2021
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ի՞նչ մթերքներ է կարելի ուտել քնելուց առաջ
17:57
12 Մայիսի 2021
Կազանի դպրոցում զոհված 26–ամյա ուսուցչուհին իր մարմնով փակել է երեխային (ՖՈՏՈ)
Էլվիրան ակնթարթորեն մի կողմ է հրել երեխաներից մեկին` փակելով նրան իր մարմնով, ու ստացել է մահացու վիրավորում. ՖՈՏՈ
21:35
11 Մայիսի 2021
Ավելացնե՞լ, թե՞ պակասեցնել. ելակի ազդեցությունն օրգանիզմի վրա
Ելակն աննկարագրելի օգտակար հատապտուղ է։ Այն օգնում է նիհարել և բարելավել ինքնազգացողությունն ու արտաքին տեսքը։ Ցավոք, այն կարող է նաև վնասել
18:17
11 Մայիսի 2021
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
17:37
11 Մայիսի 2021
Ի՞նչ պետք է անել գարնանը թավշյա և գեղեցիկ մաշկ ունենալու համար. մի քանի խորհուրդ
Ի՞նչ պետք է անել գարնանը թավշյա և գեղեցիկ մաշկ ունենալու համար. մի քանի խորհուրդ
15:37
10 Մայիսի 2021
Քարդաշյանը նշել է, թե իր երեխաներից որ մեկն ունի «ամենահայկական արտաքինը» (ՖՈՏՈ)
Քարդաշյանը նշել է, թե իր երեխաներից որ մեկն ունի «ամենահայկական արտաքինը».ՖՈՏՈ
10:15
07 Մայիսի 2021
Խոլեստերինը նվազեցնող առողջ նախաճաշ
Խոլեստերինը նվազեցնող առողջ նախաճաշի պարզ բաղադրատոմս
12:08
06 Մայիսի 2021
Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանի սրճարաններից մեկից (ՖՈՏՈ)
Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանի սրճարաններից մեկից.ՖՈՏՈ
13:38
05 Մայիսի 2021
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
14:34
30 Ապրիլի 2021
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
18:17
28 Ապրիլի 2021
Հորոսկոպի 5 նշան, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
Որոնք են հորոսկոպի 5 նշանները, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
17:25
28 Ապրիլի 2021
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում