«Աջարաբեթ․էյեմ»-ի գրասենյակում ռումբի մասին կեղծ ահազանգի գործով Ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

12.07.2020, 15:27
«Աջարաբեթ․էյեմ»-ի գրասենյակում ռումբի մասին կեղծ ահազանգի գործով Ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը
«Աջարաբեթ․էյեմ»-ի գրասենյակում ռումբի մասին կեղծ ահազանգի գործով Ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։

Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։

Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդել էր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Ըստ shamshyan.com-ի, ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի անունից։

Պարզվել է, որ փաստաբանի անունով կեղծ հաղորդագրություն է ուղարկվել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու համար՝ ով է փաստաբանի անունից կեղծ հաղորդագրություն ուղարկել։-0-