Թորոսյանը պարզաբանում է ներկայացրել կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ
02.03.2020,
12:33
Թորոսյանը պարզաբանում է ներկայացրել կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանում է ներկայացրել վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ։
ՀՀ վարչապետն այսօր Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է, որ այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, և դրանց լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք։
«Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ. նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։ Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին», – նշել է Թորոսյանը Facebook–յան իր էջում։
Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–
Загружается новость ... "Лево"