Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

02.03.2020, 12:03
Փաշինյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին. ՎԻԴԵՈ
Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, բայց պատասխանը բացասական է, այսօր հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

«Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, և դրանց լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք, հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե հաստատվի էլ, չպետք է խուճապի մատնվենք, որովհետև պետք է կրկին արձանագրել, որ սա հաղթահարելի հիվանդություն է և նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշված դեպքն այնպիսի ընթացք ունի, որ չի բուժվում հիմա, որովհետև ոչ մի բողոք չունի», – ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև նշեց, որ եթե առաջին թեստի արդյունքները լինում են դրական, արվում է կրկնակի թեստ։

«Հանրությունը վերջնական պատասխանները կիմանա կրկնակի թեստավորումից հետո, որպեսզի հանկարծ չճշտված պատասխաններ չտանք», – ասաց Փաշինյանը` կրկին հորդորելով չմատնվել խուճապի։
Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–