Թորոսյանը խոսել է կորոնավիրուսից 33-ամյա պացիենտի մահվան մասին․ 81 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում (ՎԻԴԵՈ)
21:10
04 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսով վարակված 418 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 81-ը` ծայրահեղ ծանր, նաև գրանցվել է 33-ամյա քաղաքացու մահ, ով ունեցել է քրոնիկական հիվանդություններ, այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Загружается новость ...
"Право"
«Բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,- ասաց նա:
Առավոտյան տվյալներով` ծայրահեղ ծանր վիճակում էին 59-ը, ծանր՝ 391-ը:
Թորոսյանը նշեց, որ բոլորը պետք է հասկանան, որ որևէ մեկն ապահովագրված չէ կորոնավիրուսային հիվանդությունից դրական ելքով:
Թորոսյանը կոչ արեց հաճախ լվացվել, ձեռքով չբարևել, որտեղ հնարավոր է` պահպանել սոցիալական հեռավորություն։
«Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ ինչ-որ մեկի ձեռքով բարևել»,- ասաց նա։-0-
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին