Ֆրանսիայի նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը մահացել է կորոնավիրուսից․ APF

29.03.2020, 13:16
Ֆրանսիայի նախկին նախարար, ծագումով հայ Պատրիկ Դևեջյանը մահացել է կորոնավիրուսից․ APF
Ֆրանսիայի նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը մահացել է կորոնավիրուսից․ APF
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիական Օ դը Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի կառավարության նախկին նախարար, հայտնի պետական գործիչ Պատրիկ Դևեջյանը մահացել է կիրակի գիշերը՝ կորոնավիրուսի հետևանքով: Այս մասին հայտնում է AFP- ն :

Չորեքշաբթի օրը 75-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր Covid-19-ի ախտորոշմամբ:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ցավակցակությունն է հայտնել Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին՝ նշելով, որ նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորի համար։

«Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր: Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը»,- ասել է Տոլմաջյանը։-0-