«Մենք ձեզ հետ ենք». Մխիթարյանը շնորհակալական ուղերձ է հղել COVID-19-ի պայմաններում աշխատող բուժանձնակազմին (ՎԻԴԵՈ)

23.04.2020, 16:55
«Մենք ձեզ հետ ենք». Մխիթարյանը շնորհակալական ուղերձ է հղել COVID-19-ի պայմաններում աշխատող բուժանձնակազմին. ՎԻԴԵՈ
«Մենք ձեզ հետ ենք». Մխիթարյանը շնորհակալական ուղերձ է հղել COVID-19-ի պայմաններում աշխատող բուժանձնակազմին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ում հրապարակված տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել ողջ աշխարհում COVID-19-ի պայմաններում մարդկային կյանքերի համար պայքարող բուժանձնակազմին:

Загружается новость ... "Лево"

«Դուք չեք ցանկանում առանձնանալ հասարակությունից, բայց դուք դա անում եք այն զարմանահրաշ աշխատանքով, որ կատարում եք ամեն օր մարդկային կյանքեր փրկելու համար»,- նշել է Մխիթարյանը տեսաուղերձում:

Տեսանյութում երևում են բժիշկների լուսանկարներ ողջ աշխարհից, այդ թվում հայտնի հայ բժշկի լուսանկարը՝ «Մենք մնացինք տանը հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ» գրառմամբ:

«Շնորհակալություն բուժանձնակազմին ձեր խիզախության, նվիրման և քրտնաջան աշխատանքի համար: Մենք ձեզ հետ ենք»,- նշում է Մխիթարյանը տեսանյութում:

«Սա իմ շնորհակալական ուղերձն է բուժաշխատողներին, իսկ ո՞րն է քոնը»,- տեսանյութին կից գրել է ֆուտբոլիստն իր Instagram-յան էջում: -0-