Հայ բժիշկները կոչով դիմել են բնակչությանը (ՖՈՏՈ)

19.03.2020, 12:11
Հայ բժիշկները կոչով դիմել են բնակչությանը. ՖՈՏՈ
Հայ բժիշկները կոչով դիմել են բնակչությանը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Ռուբեն Գրիգորյանը կոչով դիմել է հայաստանցիներին։

«Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը` հանուն մեզ», – գրված է թղթի վրա, որը պահում է բժիշկը։
Լուսանկարը հրապարակել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։



ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Մարտի 18–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 115 դեպք։ Առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–