5 պատճառ, թե ինչու է կաթնամթերքը հատկապես կարևոր ձմռանը
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ձմեռը օրգանիզմի համար բարձր ծանրաբեռնվածության շրջան է՝ քիչ արև, ավելի շատ ծանր սնունդ, ֆիզիկական ցածր ակտիվություն, մրսածության և աղեստամոքսային տրակտի քրոնիկ խնդիրների սրման մեծ հավանականություն։ Այս ժամանակահատվածում հատկապես կարևոր է, որ սննդակարգն աջակցի իմունիտետին, մարսողությանը և նյութափոխանակությանը։
Կաթնամթերքը ցուրտ սեզոնին առանցքային դեր է խաղում՝ պայմանով, որ այն որակյալ է և ճիշտ ընտրված։
Մենք առանձնացրել ենք հինգ պատճառ, թե ինչու է հատկապես խորհուրդ տրվում ձմռանը կաթնամթերք ներառել ամենօրյա սննդակարգում։

Ձմռանը նվազում է վիտամին D-ի սինթեզը, իսկ դրա հետ մեկտեղ՝ իմունային համակարգի ակտիվությունը։ Ֆերմենտացված կաթնամթերքը (մածուն, յոգուրտ, կեֆիր) պահպանում է աղիների առողջ միկրոֆլորան, ուժեղացնում է դիմադրողականությունը և նվազեցնում բորբոքային ռեակցիաների ռիսկը։
Կարևոր է, որ մթերքը լինի «կենդանի»՝ առանց շաքարի և կայունացուցիչների ավելորդ քանակի։ Հենց այդպիսի յոգուրտներ և մածուն են արտադրվում «Երեմյան» կաթնամթերքի գործարանում՝ շեշտը դնելով բնական ֆերմենտացման և բնական բաղադրիչների վրա։

Ձմռանը մեզնից շատերը սննդակարգում ներառում են ավելի շատ միս, խմորեղեն, կշտացնող և յուղոտ կերակուրներ: Այս ֆոնին հաճախ առաջանում են ծանրության զգացում, փորի փքվածություն և դանդաղած մարսողություն:
Ֆերմենտացված կաթնամթերքը կարող է օգնել բարելավել սպիտակուցների և ճարպերի յուրացումը, նվազեցնել ենթաստամոքսային գեղձի ծանրաբեռնվածությունը և նպաստել աղիների կանոնավոր աշխատանքին:
Պրակտիկան ցույց է տալիս. երեկոյան մեկ բաժակ մածունը կամ յոգուրտը գործում են ավելի մեղմ և արդյունավետ, քան շատ «բեռնաթափման» սխեմաներն ու խիստ դիետաները, որոնց երկար ժամանակ հետևելը դժվար է:

Ձմռանը մենք ավելի քիչ ենք շարժվում, բայց սպիտակուցի կարիքը մնում է բարձր՝ հատկապես մկանային զանգվածի պահպանման, հյուսվածքների վերականգնման և արյան մեջ շաքարի կայուն մակարդակի համար։
Կաթնաշոռը և կաթնաթթվային մթերքները կատարյալ տարբերակ են. սպիտակուցն ավելի հեշտ է յուրացվում, քան մսից, չի ծանրաբեռնում աղեստամոքսային տրակտը և հաղորդում է հագեցվածության տևական զգացողություն։
Բնական բաղադրությամբ կաթնաշոռը (առանց օսլայի և բուրավետիչների), որն արտադրվում է «Երեմյան» կաթնամթերքի գործարանում, հիանալի համապատասխանում է նաև ընթրիքի համար՝ հատկապես հատապտուղների կամ թխված խնձորի հետ համադրությամբ։

Ձմեռը հոգնածության, տագնապայնության և քնի խանգարումների սեզոն է. շատերի մոտ զարգանում է դեպրեսիա կամ տագնապային վիճակներ: Կաթնամթերքը պարունակում է տրիպտոֆան, նյարդային կարգավորման համար կարևոր կալցիում և մագնեզիում, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ պեպտիդներ (ֆերմենտացված մթերքում):
Քնելուց առաջ բնական յոգուրտի կամ մածունի փոքր չափաբաժինը նպաստում է սթրեսի մակարդակի նվազեցմանը, օգնում է օրգանիզմին «անցնել» վերականգնման ռեժիմի և բարելավում է քունը՝ առանց չափից շատ սնվելու:

Ձմռանը հատկապես կարևոր է հարմարավետ հագեցվածության, այլ ոչ թե ծանրության զգացողությունը։ Կաթնամթերքը հիանալի համադրվում է որոշ տաք ուտեստների հետ, համապատասխանում է նախաճաշերին ու թեթև ընթրիքներին և թույլ է տալիս բազմազան դարձնել սննդակարգը՝ առանց ավելորդ կալորիաների։
Կաթով շիլաները, թխուկները, մածունով սոուսները (այդ թվում՝ սխտորով), տապակած պանրիկները, սպասը ձմեռային ավանդական լուծումներ են։
Ըմպելիքներից միանգամից հիշվում է մեկ գավաթ տաք կակաոն, որն օգնում է ոչ միայն բարձրացնել տրամադրությունը, այլև փափկեցնել կոկորդը: Սա հատկապես կարևոր է ձմռանը ջեռուցման պատճառով չորացած օդի պայմաններում: Կարևոր է, որ կաթը լինի անարատ և բնական՝ առանց արմավենու յուղի և կոնսերվանտների։ «Երեմյան» ընկերությունը միակն է Հայաստանում, որն ամբողջ տարվա ընթացքում իր «սմարթ» ֆերմաներից ստանում է անարատ կաթի մեծ ծավալներ, որոնք լիովին բավարարում են արտադրության կարիքները: Առանձնահատկություն է նաև արտադրության ամբողջությամբ փակ շղթան: Բարձր տեխնոլոգիական «կարուսելային» կիթից հետո կաթն անմիջապես հայտնվում է ընդունիչի մեջ, որտեղ զտվում է և փոխանցվում հատուկ կաթնատար մեքենաներին։ Այսպիսով, բացառվում է կաթի շփումը օդի հետ՝ սկսած կիթից մինչև շշալցում։ «Երեմյան»-ը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որն ունի «Ա» դասի մանկական կաթի հավաստագիր. այն բնական է, հարուստ վիտամիններով և օգտակար։
Ձմռանը կաթնամթերքը կարող է դառնալ առողջության պահպանման գործիք, այն է՝ աջակցություն իմունիտետին, մարսողությանը, նյարդային համակարգին և նյութափոխանակությանը: Առանցքային պայմաններն են՝ որակը և բնական լինելը: Տեղական բարձր տեխնոլոգիական արտադրությունը, որը հիմնված է Հայաստանի էկոլոգիապես մաքուր շրջաններում, հումքի վերահսկողությունը և խնայող տեխնոլոգիան, ինչպիսիք են «Երեմյան» կաթնամթերքի գործարանում, թույլ են տալիս նման մթերքները ներառել սննդակարգում կանոնավոր և անվտանգ կերպով՝ առանց «դիետայի» զգացողության և ավելորդ սահմանափակումների:
Նյութը կրում է տեղեկատվական բնույթ և չի հանդիսանում բժշկական խորհրդատվություն: Քրոնիկ հիվանդությունների, մթերքների նկատմամբ անհատական անտանելիության կամ առողջական ցանկացած խնդրի առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի կամ համապատասխան մասնագետի՝ անհատական խորհրդատվություն ստանալու համար:

