100 տարեկան Հայկանդուխտ տատիկը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել (ՎԻԴԵՈ)

07.09.2018, 11:03
Քանաքեր–Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայության աշխատակիցն անձամբ է այցելել 1 դար ապրած տատիկին, որպեսզի փոխանցի նրան ՀՀ քաղաքու անձնագիրը։
100 տարեկան Հայկանդուխտ տատիկը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 100 տարեկան Հայկանդուխտ տատիկը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել։

Քանաքեր–Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայության աշխատակիցն անձամբ է այցելել 1 դար ապրած տատիկին, որպեսզի փոխանցի նրան ՀՀ քաղաքու անձնագիրը։

1918 թվականին Հրազդանում ծնված ու այնուհետ Երևան տեղափոխված Հայկանդուխտ Ենոքյանը մեծ ընտանիք ունի. նա հարուստ է զավակներով, թոռներով ու ծոռներով: Հայկանդուխտ տատիկը շնորհակալություն է հայտնել անձնագրային ծառայության աշխատակիցներին` մաղթելով նրանց երկար տարիների կյանք։–0–