428.08
4.33
402.22
+7
Եղանակը Երևանում
Հայ

«Viva Hayastan». ապշեցնող հայկական շոու` բրազիլական կառնավալի ժամանակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21:47
04 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Սան Պաուլուում բրազիալական հայտնի կառանավալի ժամանակ երկուշաբթի ներկայացվել է Հայաստանին նվիրված շքեղ «Viva Hayastan» շոուն, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ծրագիրն իրականացվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ և հայկական համայնքի ակտիվ մասնակցությամբ։

армяне в бразильском карнавале

Ներկայացումը կազմակերպել են «Ոսկե վարդեր» Սան Պաուլուի սամբայի դպրոցը, որի տնօրեն Անժելիկա Բազիլիոսը նախապատրաստական փուլում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի հրավերով այցելել է Հայաստան և մասնակցել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների, ազգագրագետների և լրատվամիջոցների ներկայացուցիների և հետ։



Ծրագրի սցենարի հեղինակ Անդրե Մաշադոնը, դիմելով հայոց պատմության կարևոր դրվագներին, սկսած Նոյ նահապետիս մինչև ժամանակակից Հայաստան, դեկորացիաների և գունեղ հայկական տարազների, եռագույնի և զինանշանի միջոցով ներկայացրել է հայկական հնագույն մշակույթն ու վերածնված Հայաստանը։

армяне в бразильском карнавале

Կառնավալի ընթացքում հնչել է «Viva Hayastan» երգը, որը գրվել է հատուկ այդ առիթով։ Երգում փառաբանվում է Հայաստանի և Բրազիլիայի բարեկամությունը, ինչպես նաև հայ ժողովուրդը։

Կարևոր է նշել, որ Բրազիլիայի Globo ամենախոշոր լրատվամիջոցի լրագրողները մանրամասն լուսաբանել են այդ ներկայացումը` առանձին անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային և այն վերապրած մարդկանց ճակատագրին, որոնց մի մասը բնակություն է հաստատել Սան Պաուլուում և մեծ դեր խաղացել երկրի բարգավաճման մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Նոյեմբերի 2023
«Հայաստանը խնդրահարույց կետ է Facebook–ի համար»․ փորձագետը՝ սոցցանցերում հայկական ԶԼՄ–ների արգելափակման մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խոսել է ԶԼՄ-ների նկատմամբ Meta-ի քաղաքականության փոփոխության, հայկական էջերի արգելափակման պատճառների մասին
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում