Երևանում եռյակ է ծնվել

14.05.2017, 13:09
Երևանի «Արմենիա» ԲԿ–ի ծննդատանը եռյակ է ծնվել:
Երևանում եռյակ է ծնվել
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի «Արմենիա» ԲԿ–ի ծննդատանը եռյակ է ծնվել:

Լույս աշխարհ է եկել 2 աղջիկ և 1 տղա։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, մայրը՝ 33-ամյա Հերմինե Տերտերյանն ու հայրը՝ 38-ամյա Սլավիկ Գեղամյանը Արագածոտնի մարզի Ակունք գյուղից են։

Այս պահին երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ամուսինները ունեն նաև 2 տղա՝ 8 տարեկան Ավետն ու 6 տարեկան Գեղամը:

Կայքի տեղեկություններով, հայրը` Ս. Գեղամյանը, զինվորական է:–0–