Հայաստանը դեռ երկար ժամանակ կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո. Հայպետհիդրոմետ
24.05.2016,
16:18
Հայաստանը մինչև ամսվա վերջ կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մինչև ամսվա վերջ կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո, ասաց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը
Նա պարզաբանեց, որ անձրևներն ու ամպրոպը, որոնց պատճառը հանրապետության տարածք ներխուժած ցիկլոնն է, կշարունակվեն նաև երեքշաբթի, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ։
Սուրենյանի խոսքով` առանձին վայրերում ամպրոպը կուղեկցվի կարկուտով, կգրանցվի նաև ուժեղ քամի։
Նախօրեին գրանցված ուժեղ քամին, որն ուղեկցվեց տեղատարափ անձրևով, մեծ վնասներ է հասցրել Երևանում և հանրապետության մի շարք մարզերում։ Պոկվել են բազմաթիվ տների տանիքներ, ծառեր են արմատախիլ եղել` ստեղծելով խցանումներ ճանապարհներին։ Ուժեղ քամու հետևանքով վնասվել են նաև էլեկտրահաղորդալարեր և գազատար խողովակներ, առանձին շրջաններում վնասվել են նաև ցանքատարածքներ և պտղատու այգիներ։ ԱԻՆ–ի վերջին տվյալներով` հանրապետությունում մոլեգնած ուժեղ քամու հետևանքով, ընդհանուր առմամբ, գրանցվել է 446 արտակարգ դեպք, որից 379–ը` Երևանում, իսկ 67–ը` մարզերում։
Երևանում մոլեգնած ուժգին քամու հետևանքով տուժածներ կան>>
«Մայիսի 25–ի առավոտյան ցիկլոնը կհեռանա Հայաստանի տարածքից, և եղանակը մի փոքր կկարգավորվի։ Վաղը ցերեկը տեղումներ չեն սպասվում», – նշեց փորձագետը։
Սուրենյանի խոսքով` մայիսի 26–ից 30–ը հանրապետությունը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող նոր ցիկլոնի ազդեցության ներքո, ինչի հետևանքով կրկին կգրանցվի ամպրոպ և կարկուտ։
«Ցերեկային ժամերին կգրանցվի առավելապես արևային եղանակ, իսկ երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում` մինչև 25 մ/վ», – ասաց նա։
Սուրենյանի խոսքով` մայիսին տեղումների քանակը առանձին շրջաններում արդեն գերազանցել է նորման, և սպասվում է, որ մինչև ամսվա վերջ տեղումների քանակը կգերազանցի նորման 120–150 տոկոսով։ –0–