421.35
5
386.38
+24
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մոլեգնած ուժգին քամու հետևանքով տուժածներ կան

22:52
23 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ մայիսի 23-ին, ուժգին քամու հետևանքով տուժել է 9 քաղաքացի. նրանցից 7-ը հիվանդանոց են տեղափոխվել, այս մասին Այս մասին NEWS.am-ին ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«9 ահազանգ ենք ստացել: Երկու քաղաքացի տեղում է բուժօգնություն ստացել, 7-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել է Ստեփանյանը:

Այսօր Երևանում ուժեղ քամի է մոլեգնել մայրաքաղաքում և հանրապետության մի շարք համայնքներում: Ժամը 17.00-ից մինչև 18.00-ը Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ:

Բազմաթիվ տների տանիքներ են պոկվել, ծառեր են արմատախիլ եղել: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 135 տան տանիքի կառուցատարրերի, 72 ծառի, 8 գազի և 2 ջրի խողովակաշարի, 6 գովազդային վահանակի, 2 պատուհանի և 16 էլ սյան (էլ. լարեր) վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի մարզային ՃԿԿ-ում՝ 4 դեպք (վնասվել են տան տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Կոտայքի մարզային ՃԿԿ-ում՝ 8 դեպք (1 ծառ, 6 տան և 1 դպրոցի տանիքներ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (2 ծառ, 1 դպրոցի, 1 ավտոտնակի և 1 տան տանիքներ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ):

Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 269 դեպք, որից 241-ը՝ Երևանում, իսկ 28-ը՝ մարզերում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
10:58
12 Մայիսի 2023
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր, մեկի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր. ՖՈՏՈ
10:17
12 Մայիսի 2023
Վթար է. մինչև ժամը 16:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 16:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:01
12 Մայիսի 2023
ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ
19:05
11 Մայիսի 2023
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
16:07
11 Մայիսի 2023
Ավինյանը բացառել է «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժումը
Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ, հայտարարել է Ավինյանը
14:24
11 Մայիսի 2023
Նոր տրոլեյբուսներից 4-ը արդեն Երևանում են (ՖՈՏՈ)
Երևանում են նոր տրոլեյբուսներից 4–ը. ՖՈՏՈ
13:21
11 Մայիսի 2023
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը Սոթքի հատվածում. ՊՆ
Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը
13:06
11 Մայիսի 2023
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքով կարող է ստանալ մինչև 471 հազար դրամ, գնդապետը` մինչև 923 հազար դրամ (ՎԻԴԵՈ)
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքով կարող է ստանալ մինչև 471 հազար դրամ, գնդապետը` մինչև 923 հազար դրամ. ՎԻԴԵՈ
12:40
11 Մայիսի 2023
Flynas ավիաընկերությունը կգործարկի Սաուդյան Արաբիա–Հայաստան ուղիղ չվերթեր
Flynas ավիաընկերությունը կգործարկի Սաուդյան Արաբիա–Հայաստան ուղիղ չվերթեր
11:57
11 Մայիսի 2023
Սոթքում լարվածության էական նվազում է արձանագրվել, բայց դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Սոթքում լարվածության էական նվազում է արձանագրվել, բայց դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել. ՎԻԴԵՈ
11:01
11 Մայիսի 2023
Հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ. ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել
ՊԵԿ–ից հայտնում են, որ հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ