Հայաստանում կրկին ձյան տեսքով տեղումներ են սպասվում

30.01.2017, 10:15
Հայաստանի մարզերում և Երևանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում։
Հայաստանում կրկին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարզերում և Երևանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հունվարի 30–ին և փետրվարի 2–ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին, իսկ հունվարի 31–ին, փետրվարի 1–2–ը հանրապետության մարզերից շատերում և մայրաքաղաքում գիշերային ժամերին սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Միաժամանակ, փետրվարի 3–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3–ին գիշերը կնվազի 4–6 աստիճանով։

Երևանում երկուշաբթի ցերեկը սպասվում է -3...-5 աստիճան, հետագա երեք օրերին կանխատեսվում է -4...-6, իսկ փետրվարի 3–ին ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա` կազմելով -2...-4։–0–