ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը առողջական խնդիրներով շտապ տեղափոխվել է ԱՄՆ

03.09.2016, 14:10
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շտապ տեղափոխվել է ԱՄՆ։
 ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը առողջական խնդիրներով շտապ տեղափոխվել է ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ, գրում է«Ժողովուրդը»։

Ըստ թերթի աղբյուրների` դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ Է ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել։

Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ։

Թերթի տեղեկություններով` դեսպանը Հայաստանից ԱՄՆ Է տեղափոխվել հատուկ չվերթով։

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը դիմել է ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար։ Նա այժմ գտնվում է Լոնդոնում և այնտեղ հետազոտվում Է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված։ Նա շատ վստահում Է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին։ Ինքը՝ դեսպան Միլսը, լավ Է և պլանավորում Է շուտով վերադառնալ Հայաստան», գրում է թերթը։–0–