Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը

18.05.2020, 17:29
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հարվարդի հանրային առողջության դպրոցի բժշկական գիտությունների դոկտոր Մարտա Գուաշ Ֆերեն հայտնել է, որ ընկույզը սրտի համար ամենաօգտակար բուսական մթերքն է, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով La Vanguardia-ին:

Загружается новость ... "Лево"

Եվ, այսպիսով ընկույզի մեջ պարունակվում է ավելի մեծ քանակությամբ Ալֆա-լինոլենային թթու, որն օմեգա-3 ճարպաթթուն է, քան մյուս ընկույզներում: Բժիշկը նշում է, որ նման թթու պարունակվում է նաև ձկան մեջ:

Նաև ընկույզի մեջ պարունակվում են շատ վիտամիններ, հանքային նյութեր և հակաօքսիդանտներ:

Ֆերեն հավելում է, որ բազում գիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ ընկույզի կիրառումը կարող է կանխել սրտի հիվանդությունները, բարելավել լիպիդային պրոֆիլը և հակաբորբոքային ազդեցություն ունենալ: -0-