425.46
4.32
402.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)

16:27
30 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մշտապես կարևորվել է ՀՀ-ում գիտության զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը։ Ինչպես նշում են հիմնադրամից, այսօր առավել ակնհայտ է դարձել Հայաստանում գիտության զարգացման կարևորությունը և գնահատելի է այդ ուղղությամբ իրականացվող ցանկացած գործողություն։

Загружается новость ... "Лево"

Դեռևս 2020թ. գարնանը FPWC-ն հյուընկալել է Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականների, որոնք իրականացրել են տարածքում առկա միջատների բազմազանության ուսումնասիրություն: Գիտնականների հետաքրքրության շրջանակը եղել է անողնաշար կենդանիների բազմազանությունը, մասնավորապես՝ ցեցերը, թիթեռները և այլ միջատներ, որոնք հանդիպում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում:

Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: Վերջերս հրապարակվել է նաև այս արժեքավոր գտածոյի վերաբերյալ գիտական հոդված, որտեղ հեղինակները մանրամասնորեն նկարագրել են իրենց փորձն ու կատարած աշխատանքը:

бабочка, новый вид

Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև՝ ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է:

«2020թ․-ի մայիս ամսին գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ: Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը: Հիշեցնենք, որ գյուղի հարակից տարածքը ճանաչված է որպես Թիթեռների ապրելավայրի կարևորագույն գոտի (Prime Butterfly Area)»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
20:15
28 Հուլիսի 2020
Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ
Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ. այն օգոստոսի 5-ին Երկրին կմոտենա 3․2 մլն կմ հեռավարության վրա