Հարություն Կիվիրյանը թռիչք կիրականացնի դեպի տիեզերք NASA Crew-14 առաքելության կազմում

28.09.2026, 15:20
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը թռիչք կիրականացնի դեպի տիեզերք
Հարություն Կիվիրյանը թռիչք կիրականացնի դեպի տիեզերք NASA Crew-14 առաքելության կազմում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ռոսկոսմոսի» հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը 2027 թվականի գարնանը կմեկնի Միջազգային տիեզերակայան «SpaceX Crew-14» առաքելության շրջանակում, հայտնում է NASA-ն։

Կիվիրյանը դեպի տիեզերք թռիչք կիրականացնի երեք տիեզերական գործակալությունների չորս անդամներից կազմված անձնակազմի կազմում։

NASA-ի տիեզերագնացներ Քեյլա Բարոնն ու Քրիս Բիրչը առաքելության ընթացքում կծառայեն որպես տիեզերանավի հրամանատար և օդաչու։ Նրանց կմիանան Ճապոնիայի JAXA-ի տիեզերագնաց Մակոտո Սուվան և «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց, ազգությամբ հայ Հարություն Կիվիրյանը՝ որպես առաքելության մասնագետ։

Անձնակազմը կիրականացնի գիտական հետազոտություններ և տեխնոլոգիական փորձարկումներ, որոնք կօգնեն նախապատրաստել մարդկանց դեպի Լուսին և Մարս ապագա հետազոտական առաքելություններին, ինչպես նաև օգուտ կբերեն Երկրի վրա գտնվող մարդկանց:

Այս առաքելությունը կլինի Կիվիրյանի առաջին թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան։ Առաջին թռիչքը կլինի նաև Բիրչի և Սուվայի համար, իսկ Բարոնի համար՝ երկրորդը։

Հարություն Կիվիրյանը 2015 թվականին ավարտել է Դ.Ֆ. Ուստինովի անվան «Վոենմեխ» Բալթյան պետական տեխնիկական համալսարանը՝ հրթիռային տեխնիկայի հետ կապված մասնագիտությամբ: 2021 թվականին նա ընտրվել է որպես Յու.Ա. Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի տիեզերագնացության թեկնածու, իսկ 2023 թվականին ստացել է տիեզերագնաց-փորձարկողի որակավորում: