«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Աշխատանքներն իրականացվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի արշավախմբի հետ համատեղ։
«Մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնէոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ուշագրավ է, որ փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (250000-35000 տարի), ինչի մասին են վկայում նաև գտնված մի քանի միջին հին քարեդարյան գործիքները։
«Աշխատանքների ընթացքում փաստագրվել է նաև մեծ քանակությամբ կենդանական ոսկորների մնացորդներ, բավական շատ մոխրաշերտ»,- նշում են հիմնադրամից:
Նշվում է, որ ուսումնասիրությունները շարունակվում են: -0-