Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր՝ X դասի բռնկում
24.10.2024,
11:06
Սա առաջին նման երևույթն է վերջին երկու շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ գիտնականներն Արեգակի վրա գրանցել են X դասի նոր բռնկում, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին։
«Հոկտեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06:57-ին (Երևան՝ 07:57), 3869 (S16E76) արևային բծերի խմբի ռենտգենյան ճառագայթների տիրույթում 44 րոպե տևողությամբ X3.3 բռնկում է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տվյալների համաձայն՝ բռնկումից հետո երկրագնդի իոնոլորտի վրա արեգակնային ռենտգենյան պայթյունների ազդեցության մակարդակը հինգ ցուցիչի սանդղակով, որտեղ ամենաբարձրը R5-ն է (ծայրահեղ), հասել է R3-ի (ուժեղ):