568.62
6.36
485.42
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը

11:21
13 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 12-13-ին կարող եք ականատես լինել շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունը:

Ի՞նչ ենք հասկանում՝ ասուպային հոսք ասելով: Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր» անվանումով: Նման դեպքերում 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է:

«Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
20:15
28 Հուլիսի 2020
Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ
Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ. այն օգոստոսի 5-ին Երկրին կմոտենա 3․2 մլն կմ հեռավարության վրա
15:40
26 Հուլիսի 2020
Հայտնի է սովորությունը, որ մեծացնում է սրտի կաթվածի վտանգը
Գիտնականները նշել են սովորությունը, որ մեծացնում է սրտի կաթվածի վտանգը
21:45
25 Հուլիսի 2020
Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը չեզոքացնող պաշտպանիչ դիմակ
Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը չեզոքացնող պաշտպանիչ դիմակ
21:08
24 Հուլիսի 2020
Արդյոք դիմակները կարողանո՞ւմ են կանխել COVID-19-ի տարածումը (ՎԻԴԵՈ)
Արդյոք դիմակները կարողանո՞ւմ են կանխել COVID-19-ի տարածումը. ՎԻԴԵՈ
10:46
23 Հուլիսի 2020
ԱՀԿ-ն հայտնել է, թե երբ կսկսվի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
ԱՀԿ-ն հայտնել է, թե երբ կսկսվի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
14:04
21 Հուլիսի 2020
COVID-19-ի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է
COVID-19-ի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է