Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը

19.09.2020, 21:45
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ակնոցների կրումը կարող է հինգ անգամ նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու վտանգը, կարծում են Նանչանի համալսարանի չինացի գիտնականները:

Загружается новость ... "Лево"

Մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել և պարզել են, որ մարդիկ, ովքեր ակնոցներ են կրում, ավելի հազվադեպ են հիվանդանում COVID-19-ով, գրում է Известия-ն՝ հղում անելով JAMA Ophthalmology-ին:

Ինչպես մեկնաբանել են գիտնականները, դա կապ ունի այն բանի հետ, որ ակնոցները թույլ չեն տալիս մարդկանց դիպչել աչքերին: Այդպիսով, նվազում է լորձաթաղանթի միջոցով վարակը փոխանցելու վտանգը:

Վերջերս պարզվել է, որ աչքերի մեջ կա ACE-2 ընկալիչ, որի հետ կապի միջոցով SARS-CoV-2 կորոնավիրուսը ներթափանցում է օրգանիզմի մեջ: Հենց դա է պատճառը, որ պացիենտների 12 %-ի մոտ աչքերի կարմրություն կամ այտուցվածություն է նկատվում:

Ինչպես հաշվել են գիտնականները, կորոնավիրուսով վարակվածների շրջանում ակնոց կրող մարդիկ 5,4 անգամ ավելի հազվադեպ են հանդիպում, քան ընդհանուր բնակչության շրջանում, սեպտեմբերի 17-ին հայտնել է Газета.ру-ն:

«Դա, հնարավոր է, վկայում է այն մասին, որ ակնոց կրող մարդիկ պակաս ընկալունակ են COVID-19-ի նկատմամբ»,- գրում են ուսումնասիրության հեղինակները:

Գիտնականները կոչ են արել ոչ միայն ավելի հաճախ լվանալ ձեռքերը, այլև մեծ ուշադրություն դարձնել աչքերի պաշտպանությանը: -0-