Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
23.08.2021,
20:00
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր: Եթե նույնիսկ դա այնքան էլ լուրջ հետազոտություն չէ, ամեն դեպքում կարելի է փորձել, գրում է fishki.net–ը:
Նշաձև պորտ
Պորտի այս ձևը լինում է գլխացավերի և միգրենի հակում ունեցող մարդկանց մոտ: Նշաձև պորտ ունեցող մարդիկ բավականին թույլ ոսկորներ ունեն, և հատուկ ուշադրություն պետք է դարձնել օստեոպորոզը կանխող դեղամիջոցներին և սննդակարգին:
Դուրս ընկած պորտ
Այս ձևը պաթոլոգիաներ չունեցող մեծահասակների մոտ հանդիպում է միայն 10% դեպքերում: Մնացած պարագայում դա առողջության համար անհանգստանալու առիթ է: Նման պորտ ունեցողների մոտ կա ներորովայնային բարձր ճնշման, ներքին օրգանների մեծացման ռիսկ։
Փոքրիկ պորտ
Ամբողջ մարմնի համեմատ փոքր պորտը կարող է պարզապես լինել ձեր մարմնի առանձնահատկությունը: Բայց երբեմն այս ձևը հանդիպում է նրանց մոտ, ովքեր հաճախ են մրսում և թույլ իմունիտետ ունեն: Վիտամին C, կոփում և առանց սթրեսի աշխատանք. ահա թե ինչ է պետք փոքրիկ պորտ ունեցողներին:
Կլոր պորտ
Այս մարդիկ հակված են խնդիրներ ունենալ մարսողական համակարգի հետ և արագ են գիրանում: Շատ բջջանյութ, խելամիտ դիետա և ոչ մի չիփս ու գազավորված ըմպելիք. ահա այսպիսին է կլոր պորտ ունեցողների առողջության բաղադրատոմսը։
U ձև ունեցող պորտ
Նրանք, ովքեր նման պորտ ունեն, պետք է ուշադրություն դարձնեն երիկամներին և մաշկին:
Պորտը և բնավարությունը
Գերմանացի հոգեբան Գերհարդ Ռեյբմանը վստահ է, որ պորտի ձևը կարող է շատ բան պատմել իր տիրոջ մասին: Նրա կարծիքով, կա պորտի 6 տեսակ: Մարդիկ, որոնց պորտը ձգված է ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական, շատ զգացմունքային են, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա:
Ուղղահայաց պորտով մարդիկ էմոցիոնալ կայուն են, ինքնավստահ և բարեհոգի են շրջապատի թուլությունների հանդեպ:
Ուռուցիկ պորտ ունեն լավատեսներն ու էնտուզիաստները:
Ըստ Գերհարդ Ռեյբմանի, խորը պորտ ունեցողները բարեսիրտ են, անկեղծ, բայց միևնույն ժամանակ շատ շրջահայաց են և զգույշ: Նրանք զգայուն են, ունակ են խորը զգացմունքների, բայց միևնույն ժամանակ կարող են ամեն ինչ պահել իրենց մեջ ՝ չցուցադրելով իրենց զգացմունքների խորությունը:
Կլոր պորտը, հատկապես, եթե այն հարթ է և ձգտում է կատարյալ ձևի, երկարակեցության նշան է: Նման մարդիկ, ըստ հոգեբանի, հանգիստ են, համեստ ու մասամբ նույնիսկ ամաչկոտ:
Շատ մարդիկ ունեն մարմնի առանցքի նկատմամբ սիմետրիկ պորտ: Նման մարդիկ, ըստ հոգեբանի, բավականին խենթ են և սիրում են զվարճանալ:
Իհարկե, այս բոլոր եզրակացությունները վիճահարույց են: Բացի այդ, մարդկանց մեծամասնության կազմվածքը տարիների ընթացքում փոխվում է, ուստի դժվար թե հնարավոր լինի որևէ լուրջ եզրակացություն անել:–0–