Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին

11.08.2020, 15:40
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին

 ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում գրանցել են կորոնավիրուսային COVID-19-ը վարակի դեմ առաջին պատվաստանյութը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Загружается новость ... "Лево"

«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը»,- հայտնել է պետության ղեկավարը՝ կառավարության անդամների հետ երեքշաբթի կայացած խոհրհրդակցությանը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նախագահը նշել է, որ պատվաստանյութն արդյունավետ է գործում՝ դրանով պատվաստված մարդկանց մոտ առաջացնելով իմունիտետ COVID-19-ի դեմ և չի առաջացնում լուրջ կողմնակի ազդեցություն: Այս մասին Պուտինն, իր խոսքով, տեղեկացել է իր դուստրերից մեկից, ով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Իր հերթին Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկով նախագահին զեկուցել է, որ պատվաստանյութը մշակողների խումբն արդեն ստացել է արտոնագիր գյուտի համար:

Մուրաշկոյի խոսքով, որոշումը պատվաստանյութը գրանցելու մասին, որը մշակել է Ն.Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնը, իր գերատեսչության կողմից ընդունվել է կլինիկական փորձարկումների արդյունքների ուսումնասիրությունից հետո:

«Սա աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութերից է, որն ապացուցել է իր արդյունավետությունը և անվտանգությունը: Մշակողները պատրաստել են փաստաթղթերը մի քանի հազար մարդկանց մասնակցության հետագա կլինիկական փորձարկումների անցկացման համար»,- նշել է Մուրաշկոն:

Ավելի վաղ, Կլինիկական հետազոտությունների կազմակերպությունների ասոցիացիան կոչ էր անում Առողջապահության նախարարությանը հետաձգել Ռուսաստանում կորովավիրուսային COVID-19- ը վարակի դեմ առաջին մշակված պատվաստանյութի գրանցումը, մինչև դրա կլինիկական փորձարկումների երրորդ փուլի հաջող ավարտը:

«Մինչ օրս ոչ մի տվյալներ չկան այս պատվաստանյութի անվտանգության մասին տարեցների դեպքում, ովքեր հաճախ ունեն մի շարք ուղեկցող հիվանդություններ և ոչ հազվադեպ թույլ իմունիտետ», - նշվում է ասոցիացիայի նամակում:

Մուրաշկոյի խոսքով, պատվաստանյութի արտադրությունը կսկսվի մոտակա ժամանակում, ընդ որում փուլային եղանակով կիրականացվի քաղաքացիական շրջանառություն, առաջինը, նախարարի խոսքով, այն պետք է ստանան ռիսկային խմբի ներկայացուցիչները, այսինքն բժիշկները և ուսուցիչները: .
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աշխատել են նոր պատվաստանյութի վրա, սա կարևոր է քայլ էր ողջ աշխարհի համար»,- ասել է Պուտինը:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանում պատվաստումը պետք է իրականացվի բացառապես կամավոր հիմուքներով:
Հուլիսի վերջին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ Ռուսաստանում ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան մշակված 20 տեսակներից երկուսը առավել հեռանկարային են:- 0--