Apple-ը սխալմամբ թույլ է տվել վերադառնալ հին iOS-ներին

14.01.2018, 21:02
Apple ընկերությունը սկսել է հաստատել iOS-ի հին տարբերակները:
Apple-ը սխալմամբ թույլ է տվել վերադառնալ հին iOS-ներին
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Apple ընկերությունը սկսել է հաստատել iOS-ի հին տարբերակները: Դա թույլ է տալիս օգտատերերին բեռնել համակարգի նախորդ տարբերակը, ինչպես գրում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնում է 9to5mac-ը:

Այդ հնարավորությունը հասանելի է եղել մի քանի ժամ: Ըստ այդմ, iPhone կամ iPad-ի յուրաքանչուր սեփականատերը կարող էր պաշտոնապես հետ գնալ մինչև iOS 6.0: Օրինակ` iPhone 7-ի սեփականատերերը կարող էին վերադառնալ iOS 10-ին, որ կարողանան անջատել սմարթֆոնի դանդաղման գործառույթը, որն առաջացել է մարտկոցի մաշվածության հետևանքով:

Որոշ ժամանակ անց այդ հնարավորությունը փակվել է: Ամենայն հավանականությամբ, iOS-ի հին տարբերակների հաստատումը հնարավոր է դարձել սխալի պատճառով ու հիմա հնարավորություն չկա վերադառնալ նախկին տարբերակին: Ընդ որում, iOS-ի սեփականատերերը, ովքեր հասցրել են օգտվել այս հնարավորությունից, պատմում են, որ համակարգը սկսել է աշխատել առանց որևէ խնդիրների:

2017 թվականի դեկտեմբերի վերջին Apple ընկերությունը խոստովանել է, որ դիտավորությամբ է սկսել նվազեցնել հին մարտկոցներով iPhone-երի արտադրողականությունը: Ընկերությունում նշում են, որ դա թույլ կտա խուսափել ինքնակամ անջատումից բարձր բեռնվածության պարագայում: Մշակողները կշարունակեն ներդնել այս գործառույթը, iOS 11.2 թողարկումից հետո այն հայտնվել է նաև iPhone 7-ում:-0-