Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

04.03.2024, 11:28
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ալմաթիում այսօր տեղական ժամանակով 11:22-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ինտերֆաքսը։

Բնակարաններում կահույքը սկսել է ցնցվել։ Մեկ րոպե անց քաղաքում միացվել է նախազգուշացման համակարգը: Բնակիչները սկսել են դուրս գալ փողոց։

Հանրապետության ԱԻՆ սեյսմիկ դիտարկումների և հետազոտությունների ազգային գիտական կենտրոնն ավելի ուշ հայտնել է, որ Ալմաթիում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Ալմաթիից 31 կմ հարավ՝ Ղազախստանի տարածքում։

Ալմաթիում երկրաշարժը կազմել է 5 բալ։-0-