ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղևավարձի գումար չի գանձվելու։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ մարտի 8–ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում