439.88
4.45
403.71
+4
Եղանակը Երևանում
Հայ

Գողացել է 11 հեծանիվ ու բռնվել․ Երևանում գողություն կատարող եռյակ է հայտնաբերվել

10:22
20 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ երեք երիտասարդ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված մեքենաներից կատարում են գողություններ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական հետախույզները և ՊԾ 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 18-ի գիշերը, ժամը 3.20-ին, Միքայելյան փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայից գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին:

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են «Ֆորդից» գողացված պտուտակահան, օծանելիք, հատուկ փականով դանակ՝ ընդհանուր 21 սմ երկարությամբ, մետաղադրամներ և այլն:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր թաղամասերից գողացել է 11 հեծանիվ և «Օպել» մակնիշի մեքենայի կողային հայելիներ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ