Պյատիգորսկ քաղաքի ՆԳ վարչության կողմից հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Հայաստանում
26.05.2011,
13:48
Պյատիգորսկ քաղաքի ՆԳ վարչության կողմից հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Հայաստանում
Պյատիգորսկ քաղաքի ՆԳ վարչության կողմից 2005 թվականից ավազակության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող երիտասարդ տղամարդուն հայտնաբերել են նախօրեին Հրազդան քաղաքում, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հետախուզման մեջ գտնվող տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, նրա հայտնաբերման մասին արդեն տեղյակ է ռուսական կողմը։
Մամուլի ծառայությունից չեն ճշտել 29-ամյա տղամարդու ազգությունն ու քաղաքացիությունը։ Նշված է միայն նրա անունը՝ ազգանվան սկզբնատառով՝ Գրիգորի Ս.։ -0-

