Հայ ծնողները նախընտրում են իրենց երեխաներին Մանե և Նարեկ կոչել

02.08.2010, 17:26
Հայ ծնողները նախընտրում են իրենց երեխաներին Մանե և Նարեկ կոչել
Հայ ծնողները նախընտրում են իրենց երեխաներին Մանե և Նարեկ կոչել

Հայաստանում 2010թ.-ի հունվար-մայիս ամիսներին նորածինների ամենատարածված անուններն են դարձել Մանե և Նարեկ անունները, հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ազգային ծառայությունը:

Վիճակագրության տվյալների համաձայն, առաջին հինգ ամիսների ընթացքում ծնված ավելի քան 8 հազար նորածիններից 342 աղջկա Մանե են անվանել: Երկրորդ տեղում է Միլենա, երրորդում՝ Անի անունը:

Ծնողները նախընտրել են նաև իրենց նորածին դստրերին տալ Անահիտ, Էլեն, Նարե, Մարիամ, Աննա, Մերի անունները, իսկ ամենաժողովրդական կանացի անունների տասնյակը եզրափակում է Եվա անունը:

Ավելի քան 9,3 հազար տղաների ամենաժողովրդական անուն է դարձել Նարեկ անունը՝ այդպես են անվանել իրենց որդիներին 473 ծնողական զույգեր: 432 երեխաներին անվանել են հին հայկական էպոսի հերոս Դավթի պատվին, իսկ 313 տղաները սկսել են կրել Գոռ անունը: Ամենաժողովրդական տասնյակ են մտել նաև Արման, Էրիկ, Հայկ, Տիգրան, Սամվել և Արմեն անունները: Ամենաքիչ տարածում ունեն Ռազմիկ և Ժորա անունները: -0-