Եվրոպայի հայերը շնորհակալություն են հայտնում ամերիկացի կոնգրեսականներին

05.03.2010, 17:12
Եվրոպայի հայերը շնորհակալություն են հայտնում ամերիկացի կոնգրեսականներին
Եվրոպայի հայերը շնորհակալություն են հայտնում ամերիկացի կոնգրեսականներին

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը ուղերձ է հղել ԱՄՆ ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին, որում շնորհակալություն է հայտնում Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձևն ընդունելու համար:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը:

Ուղերձում վստահություն են հայտնում, որ այդ քայլն ապացուցում է, որ Միացյալ նահանգներնի ատաջատար դեր ունի ժողովրդավարության, արդարության և ճշմարտության տարածման գործում:

Ուղերձի հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ն այդ առումով օրինակ է հանդիսանում ողջ աշխարհի համար:

Ուղերձում նշվում է նաև, որ տվյալ խնդրին տրված ճիշտ գնահատականն ուղղված է մարդկության դեմ նման հանցագործությունների բացառմանը:-0-